«Իսպանական և չինական կապալառու ընկերություններին ժամանակ է տրվել». Վահան Մարտիրոսյան

Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարական աշխատանքների հետ կապված խնդիրներ կան: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ աշխատանքները դադարեցված չեն, շարունակվում են։

«Չեն կանգնել, դանդաղ են աշխատում: Սկզբում եղանակային պատճառ կար, հետո ներքին խնդիրներ եղան: Դա պետության հետ կապ չունի: Կապալառուների միջև հարաբերություններն են»,- ասաց նա՝ հավելելով, որ իսպանական և չինական կապալառու ընկերություններին խնդիրները լուծելու ժամանակ է տրվել մինչև հունիսի սկիզբ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031