Բաժիններ՝

Հնգյակ երեխաներից տղայի վիճակում կայունացում է նկատվել

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող հնգյակ երեխաներից տղայի վիճակում կայունացում է նկատվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանն ասաց, որ փոքրիկի առողջական վիճակում կա աննշան դրական տեղաշարժ: «Վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայունացմամբ: Երբ բալիկն արդեն անցնի ապարատային շնչառության, այդ ժամանակ կարող ենք ասել, որ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Ինքը դեռ արհեստական շնչառության տակ է»,-ասաց նա:

Սուրբ Աստվածամայր եւ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոններում գտնվող հնգյակի երկու աղջիկ երեխաների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Մեծամորցի 23-ամյա կինը հնգյակին լույս աշխարհ է բերել մայիսի 3-ին: Ավելի ուշ նրանցից երկուսը մահացել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031