Բաժիններ՝

Կոսովոյի ղեկավարն արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակեց հունիսի 11­-ին

Կոսովոյի չճանաչված հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթիվ է նշանակել հունիսի 11­-ը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Նախօրյակին Թաչին արձակել է խորհրդարանը, որը քվեարկել է վարչապետ Իսա Մուստաֆայի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին:

Մուստաֆան եւ նրա Կոսովոյի դեմոկրատական լիգան (ԿԴԼ) կոալիցիա են կազմել Թաչիի Կոսովոյի դեմոկրատական կուսակցության (ԿԴԿ) հետ եւ կառավարություն ձեւավորել 2014 թվականին:

Սա Կոսովոյի արդեն երրորդ անընդմեջ նախարարների կաբինետն է, որը չի ձգել մինչեւ իր մանդատի լրանալը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս