Բաժիններ՝

Մուշի 21 թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ ռազմական գործողություններ սկսելու նպատակով մայիսի 11-ին Թուրքիայի Մուշ քաղաքի 21 թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել: Ըստ թուրքական  «Doğan» լրատվական գործակալության` օպերացիայի ժամանակ նախատեսվում է ոչնչացնել քուրդ զինյալների զինապահեստները, թաքստոցները: Նշյալ լուրը հաստատել է Մուշի նահանգապետարանը: Վերջինիս հայտարարության մեջ ասվում է, որ դա արվում է՝ բնակիչների անվտանգության նկատառումներից ելնելով: Պարետային ժամը կգործի այնքան ժամանակ, մինչև ծրագրած օպերացիաները չավարտվեն:

Աղբյուրը տեղեկացնում է, որ պարետային ժամ է հայտարարվել նաև Թուրքիայի Դիարբեքիր նահանգի  Քուլփ շրջանի 3 գյուղերում (Յայլաք, Ալաջա, Աղաչքորուր): Այնտեղ նույնպես թուրք ուժայինները պատրաստվում են ռազմական գործողություներ իրականացնել ՔԲԿ-ի զինյալների դիրքերի ուղղությամբ: Այդ լուրը ևս հաստատվել է տեղի նահանգապետարանի կողմից:

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում  համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031