Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի է: Վարորդին հաջողվել է ճողոպրել հանցագործության վայրից: Բերման են ենթարկվել երկու կասկածյալներ, որոնք ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից են: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Թուրինցիները հայտարարեցին ֆրանսիացու տրանսֆերի մասին: Մաթյուիդին «Յուվենթուսի» հետ եռամյա պայմանագիր ստորագրեց:
Սամվել Բալասանյանը հայտարարել էր, թե աշնանային նստաշրջանին նիստերը բոյկոտող ավագանու անդամներին անվստահություն կհայտնվի
ՊԲ-ի առաջապահ ուժերը, ձեռնպահ մնալով պատասխան սադրանքներից, շարունակել են վստահորեն կրել մարտական հերթապահություն և վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
«Ժամանում են տարբեր երկրներից, հիմնականում՝ ԱՄՆ-ից, Իսրայելից, Բելգիայից, Լոնդոնից, ՌԴ-ից»։
«Հայաստանում բժշկական զբոսաշրջությունը կայացել է, և սա առաջին հերթին՝ կարևոր է պետության տնտեսությունը զարգացնելու առումով
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջարկին, թե Հայաստանը պետք է վերանվանել Արմենիա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Երկուսուկես տարի տևած աշխատանքները վերջապես օգոստոսի 17-ին պսակվեցին հաջողությամբ և նշված դեպքերով որպես կասկածյալ քննության հրավիրվեց 1993 թ. ծնված Գարիկ Գ.-ն:
Կատարվածի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածի ոստիկանի ընտանիքի անդամներին:
Խոսրովի արգելոցում շարունակվում է հետմարման և անտառի վերականգնման գործընթացը. տեղում աշխատում են ՀՀ ԱԻՆ փրկարարները, բնապահպաններն ու անտառային տնտեսության աշխատակիցները:
Կինը հաղորդում է տվել, որ օգոստոսի 18-ին դիմակավորված անձինք մուտք են գործել տուն և դանակի սպառանալիքով հափշտակել են գումար և ոսկյա զարդեր: Հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց և հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Օգոստոսի 19-ին, ժամը 03:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լոռու մարզի Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի: Սա ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումն է:
Վարորդը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վեղ հաղորդվել էր հատուկ «առաջին տիկնոջ կանոնադրություն» սահմանելու Էմանուել Մակրոնի աղմկահարույց առաջարկության մասին: Ենթադրվում էր, որ այդ փաստաթուղթը թույլ կտա նախագահի կնոջն օրենսդրորեն պաշտոնական դեր նշանակել պետական գործերում:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում:
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան։
ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հորդորեց բնակչությանը` «Կաթ, մածուն, պանիր, ցանկացած կաթնամթերք կլինի, թե կենդանական ծագման այլ մթերք կլինի, որը տնայնագործական պայմաններում է արտադրված, խնդրում եմ և հորդորում եմ՝ խուսափեք նման մթերք գնելուց:
Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով: Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը, ընդդիմադիր «Ելք»-ը հայտարարել է, որ նիստերն սկսվելուն պես ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսելու, համապատասխան նախագիծ է ներկայացնելու։
Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Կարեն Բոթոյանը բավականին փողատեր պաշտոնյա է: Նա 2017 թվականի մայիսի 5-ից է մարզպետի պաշտոնում, մինչ այդ աշխատել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում՝ տեսուչ, 2010-2012թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրենը, իսկ 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից:
Ռուսական կողմի վստահությունը հեռավոր հույսեր է առաջացնում, որ Ադրբեջանի դիրքորոշումը հնարավոր է եղել մոտեցնել Հայաստանի եւ ՄԽ համանախագահության դիրքորոշմանը: Իսկ եթե այս ամբողջ նախապատրաստական աշխատանքներից հետո բարձր մակարդակով բանակցություններն ապասառեցվեն, ապա պետք է սպասել շփման գծում որեւէ լուրջ, դրական տեղաշարժի:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: 1990-ական թվականների կռիվների ժամանակ գյուղում 40 զոհ է եղել:
Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, որը զբաղվում է արևային էներգիայի օգտագործման հարցերով, նվերներ է պատրաստում Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին:
Օգոստոսի 19-ին, ժամը 03:40-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի 9-րդ շենքի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Առաջիկա օրերին Երևանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:
Նախօրեին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սալոնիկ-Երևան ինքնաթիռում: Չարթերային չվերթ իրականացնող օդանավը Հայաստանի տարածքում կայծակի հարվածի տակ է ընկել, օդում տատանվել, ինչն աննկարագրելի խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում:
Ֆրանսիան մեծ գին է վճարել օգոստոսի 17-ին Բարսելոնայում կատարված ահաբեկչության հետեւանքով:
Մեծագլուխ ծովային կրիաները կամ լոգերհեդները տարածված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում: Ֆլորիդայի ափերին, որտեղ գտել են երկգլխանի լոգերհեդին, բույն է դնում վեցից մինչև 15 հազար առանձնյակ: Դրանց երկարությունը հասնում է մինչև 95 սանտիմետրի և կշռում են մինչև 200 կիլոգրամ:
Երկրորդ եռամսյակում ամենավաճառվող սմարթֆոնների թվում հինգերորդ տեղն զբաղեցրել է չինական Xiaomi Redmi 4A-ն՝ մատակարարումների 5,5 մլն հատ ծավալով և շուկայում 2 տոկոս բաժնով: Իսկ ընդամենը երկրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները, Strategy Analytics-ի տվյալներով, տարեկան արտահայտությամբ ավելացել են 5,53 տոկոսով և հասել 360,4 մլն միավորի։