
«Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կրկին կհասնի +38 աստիճանի». Գագիկ Սուրենյան

Առաջիկա օրերին Երևանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսի 22-ին օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում կրկին կհասնի +38 աստիճանի»: