
Բլեզ Մաթյուիդին ՊՍԺ-ից տեղափոխվեց «Յուվենթուս»

Թուրինցիները հայտարարեցին ֆրանսիացու տրանսֆերի մասին: Մաթյուիդին «Յուվենթուսի» հետ եռամյա պայմանագիր ստորագրեց:
Ինչպես հաղորդում է «բիանկոներների» պաշտոնական կայքը, տրանֆսերի արժեքը կազմել է 20 մլն եվրո, որը ՊՍԺ-ն կստանա մաս-մաս՝ 3 տարվա ընթացքում: Եվս 10.5 մլն եվրո փարիզեցիները կարող են ստանալ, եթե Մաթյուիդին «Յուվենթուսում» անցկացնի որոշակի քանակության հանդիպումներ:
Մաթյուիդին հանդես է եկել ՊՍԺ-ի կազմում 2011 թվականից: Մինչ այդ Բլեզը խաղացել է նաև «Թուլուզի» և «Սենթ-Էթյենի» կազմերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը