Բաժիններ՝

«Ես ոչ առաջին տիկին եմ, ոչ էլ տիկին». Բրիժիտ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիժիտը, իր առաջին հարցազրույցում, որը հրապարակվել է Elle հանդեսում, հայտարարել է, որ իրեն «ո՛չ առաջին, ո՛չ վերջին, ո՛չ Էլ տիկին» չի զգում:

«Ես ինձ առաջին տիկին չեմ զգում: Դա ամեիկյան բառակապակցության («առաջին տիկին») պատճենն է, որի թարգմանությունն ինձ դուր չի գալիս: Երբ ես այն լսում եմ, ամեն անգամ ցանականում եմ հետ նայել. ու՞մ մասին են խոսում: Ես ինձ չեմ զգում ո՛չ առաջին, ո՛չ վերջին, ոչ էլ տիկին: Ես Բրիժիտ Մակրոնն եմ»,- ասել է նա:

Ավելի վեղ հաղորդվել էր հատուկ «առաջին տիկնոջ կանոնադրություն» սահմանելու Էմանուել Մակրոնի աղմկահարույց առաջարկության մասին: Ենթադրվում էր, որ այդ փաստաթուղթը թույլ կտա նախագահի կնոջն օրենսդրորեն պաշտոնական դեր նշանակել պետական գործերում: Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում էր պետական միջոցների հատկացում պետության ղեկավարի կնոջ ծախսերի համար: Մակրոնի առաջարկությունը հարուցեց քաղաքացիների քննադատությունը, որոնք ստորագրահավաք սկսեցին նախաձեռնությունը չեղարկելու պահանջով: Օգոստոսի սկզբին հանրագրին հավանություն տվեց ավելի քան 280 հազար մարդ՝ հաղթահարելով անհրաժեշտ 150 հազարի նշաձողը: Ելիսեյան պալատը հրաժարվեց «առաջին տիկնոջ կանոնադրության» գաղափարից, որի փոխարեն խոստացավ հրապարակել «թափանցիկության խարտիան»:

Սպասվում է, որ պետության կյանքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ դերը նկարագրող փաստաթուղթը կհրապարակվի օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս