
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ոստիկանների թվում կա մեկ զոհ և երեք վիրավոր

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած երկու հրաձգության հետևանքով ոստիկանության մեկ աշխատակից մահացել է, իսկ երեքը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Associated Press գործակալությանը:
Գործակալության տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քիսիմի քաղաքում: Երեք կասկածյալ ձերբակալվել է:
Կատարվածի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածի ոստիկանի ընտանիքի անդամներին: