
Ողբերգական վթար Կապանում. երիտասարդ վարորդը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 19-ին, ժամը 03:40-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի 9-րդ շենքի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Պարզվել է, որ «Mersedes-Benz E-320» մակնիշի 17 FV 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Վ. Մ.) բախվել է ճանապարհին հարակից պատին: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Վ. Մ.-ը հիվանդանոցում մահացել է:
Փրկարարները փակել են գազի բալոնը: