Սալոնիկ-Երևան ինքաթիռին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սալոնիկ-Երևան ինքնաթիռում: Չարթերային չվերթ իրականացնող օդանավը Հայաստանի տարածքում կայծակի հարվածի տակ է ընկել, օդում տատանվել, ինչն աննկարագրելի խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում:

Սակայն, այնուամենայնիվ, տարուբերումներից հետո օդաչուն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել՝ արժանանալով ուղևորների ծափողջույններին և շնորհակալական խոսքերին: Մարդիկ անգամ արտասվել են, երբ ինքնաթիռն իջել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031