
Ֆրանսիան մեծ գին վճարեց Բարսելոնայում կատարված ահաբեկչության հետևանքով. Մակրոն

Ֆրանսիան մեծ գին է վճարել օգոստոսի 17-ին Բարսելոնայում կատարված ահաբեկչության հետեւանքով: Այդ մասին երկրի նախագահ Էմանուել Մակրոնը գրել է Twitter-ի իր օգտահաշվում: «Ֆրանսիան թանկ վճարեց Բարսելոնայում կատարված այդ ահավոր ահաբեկչության հետևանքով: Զորակցություն՝ զոհերին, նրանց ընտանիքներին ու մերձավորներին»,- ասված է Մակրոնի հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 18-ի առավոտյան Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը հայտնել է, որ երկրի 17 քաղաքացիներ Բարսելոնայի ահաբեկչությունից հետո գտնվում են ծանր վիճակում: Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հայտնել էր, որ ահաբեկչության հետեւանքով տուժել է 26 ֆրանսիացի, ընդ որում՝ նրանցից 11-ը ծանր վիճակում են: Սպասվում է, որ օրվա ընթացքում ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը կայցելի Բարսելոնա: