Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով: Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը, ընդդիմադիր «Ելք»-ը հայտարարել է, որ նիստերն սկսվելուն պես ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսելու, համապատասխան նախագիծ է ներկայացնելու։

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ պատրաստվում է առաջիկայում ԱԺ-ում աշխատանքային խումբ ձևավորել և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում առկա ժողովրդագրական խնդիրը համարում են մարտահրավեր։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն էլ իր հերթին է պատրաստվում աղմկահարույց նախագիծ ներկայացնել. խոսքը Երևանի այն փողոցների և դպրոցների անվանափոխությանն է վերաբերում, որոնք կրում են բոլշևիկյան գործիչների անուններ։ «Ելք»-ի գաղափարը շաբաթներ շարունակ քննարկումների մեծ ալիք է բարձրացրել, սեպտեմբերի 17-ին քաղաքային իշխանությունները կհրավիրեն ավագանու առաջին նիստը, չի բացառվում, որ այդ օրն էլ տրվի գործընթացի մեկնարկը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031