
Ֆլորիդայում երկգլխանի ծովային կրիա են գտել

Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի մասնագետները լուսանկարել են մեծագլուխ ծովային կրիայի, որը ծնվել է երկու գլխով: Օգոստոսի 17-ին այս մասին հաղորդել է UPI-ն: Համալսարանին կից Կրիաների հետազոտության կենտրոնի աշխատակցուհի Քեյթ Մենֆիլդը Twitter-ում հրապարակել է արտասովոր սողունի լուսանկարները: «Երեկ մեր ստաժորները հայտնաբերել են հազվագյուտ, հենց նոր ձվից դուրս եկած կրիայի՝ երկու գլխով,- գրել է նա:- Նա ողջ էր և ուժով լի»:
Մեծագլուխ ծովային կրիաները կամ լոգերհեդները տարածված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում: Ֆլորիդայի ափերին, որտեղ գտել են երկգլխանի լոգերհեդին, բույն է դնում վեցից մինչև 15 հազար առանձնյակ: Դրանց երկարությունը հասնում է մինչև 95 սանտիմետրի և կշռում են մինչև 200 կիլոգրամ: