Ոստիկանությունը բռնել է վարորդին: BFM TV-ի տեղեկատվության համաձայն, կարգի պահապանները «այս պահին բացառում են ահաբեկչության տարբերակը»:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Նարեկ Ա.-ն Մասիս քաղաքի 2-րդ փողոցի սկզբնամասում 1971 թ. ծնված Անժելա Կ.-ի ձեռքից բացահայտ հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել են բջջային հեռախոս, 7 գ կշռով ոսկյա վզնոց և 10.000 դրամ՝ պատճառելով մոտ 210.000 դրամի նյութական վնաս:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղը 2016-17 ուսումնական տարում գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին և նրանց հանձնել ավարտական դիպլոմները:
Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, սիրիական զորքերի և Ռուսաստանի ՕՏՈՒ-ի կողմից Ռաքայի նահանգի հարավից և Հոմսի նահանգի արեւմուտքից դուրս մղվող ԻՊ-ի ահաբեկիչները օգոստոսի ընթացքում փորձում են ուժերը կենտրոնացնել Դեր Զորի նահանգում:
Մեհմեթ Մալբորան ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել և մեղադրվում էր Աթաթուրքի դեմ հանցագործություն կատարելու մեջ:
Նրա խոսքով՝ այս ամենն այնպես պետք է արվի, որ ռուս ժողովուրդը չմտածի, թե դա իրենց դեմ է. «Ես ստրկամտությունը չեմ ընդունում, բայց չեմ ընդունում նաև, որ կուսակցականները գալիս ու հիմարի տեղ են դնում ժողովրդին»։
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու զինծառայող, կոչումով կապիտան, 1991թ. ծնված Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները։
Արցախում 2017 թ. հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, 2017 թ. մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017 թ. հունվար-հունիսին (աճողական) 2016 թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս:
Զգալի գումարի անհրաժեշտություն առաջանալու դեպքում, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել վարկի հարմարավետ և պրակտիկ տարբերակ՝ ունեցած անշարժ գույքի գրավով։
Օգոստոսի 17-ին, ժամը 08:12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի 4-րդ փողոցի թիվ 64 տան մոտ ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 17-ի ցերեկն ավտոֆուրգոնը մարդկանց բազմության մեջ էր մխրճվել Բարսելոնայի՝ հետիոտների համար նախատեսված Ռամբլա փողոցի շրջանում: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:
Բախման հետևանքով հինգ նավաստիներ տուժել են, ևս 10-ը համարվում են կորած: Առկա տեղեկատվությամբ՝ վնասվել է նավի խելային մասը: Այժմ էսկադրային ականակիրն իր ընթացքով շարժվում է դեպի Սինգապուրի նավահանգիստ:
Երեկ ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ):
Բախման ժամանակ հնչած կրակոցներից մեկ Սիրիայի քաղաքացի սպանվել է, մյուսը`վիրավորվել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վթարի պահին ավտոբուսում գտնվել են 26 անձ, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Պերճ Արմենակի Զեյթունցյանը (ծնված՝ հուլիսի 18-ին, 1938, Ալեքսանդրիա, Եգիպտոս) ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989) էր։ 1948 թվականին հայրենադարձել էր։
2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը: Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում նաև Թանկյանի կինը՝ Անժելա Մադաթյանը: Intsagram-ի էջում Թանկյանը համատեղ լուսանկար է տեղադրել եւ շնորհավորել կնոջը ծննդյան տոնի առթիվ:
Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կանաչների կուսակցությունից է, ով Բունդեսթագում նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը:
Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան: Դեսպանությունը հետևում է իրադրության զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց այն լուրը, որ ՀՀ ՊՆ-ում զինծառայող է մահացել։ Մեր զրուցակիցն այլ մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ առաջիկայում պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։
Օգոստոսի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածին է մահացել: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նադալը դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականում չէր եղել 2014 հուլիսից:
Հաշվի առնելով արձանագրված խախտումների բնույթը՝ սպառողներին զգուշացնում ենք՝ չգնել վերը նշված արտադրողների արտադրանքը մինչև տնտեսվարող սուբյեկտները չվերացնեն խախտումները. այդ մասին կհայտարարվի լրացուցիչ:
Նախնական գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 12:00-ին, իսկ եզրափակիչները՝ 21:00-ին:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը երկուշաբթի երեկոյան հանդես կգա ամերիկացի զինծառայողներին ու ժողովրդին հասցեագրված ուղերձով, որում կարծարծի Աֆղանստանի և Հարավայի Ասիայի իրադրությունը:
Լյուիսը հայտնի էր իր զվարճալի համարներով, որոնցով նա ելույթ էր ունենում ամերիկյան ռադիոյով և հեռուստատեսությամբ: Նա հռչակ ձեռք բերեց 1940-ական թվականներին մեկ այլ դերասանի՝ Դին Մարտինի հետ համատեղ կատակերգական գործերով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նորանոր իրագործումներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 21-ին ժամը 11.00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 07.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.