
Ավազակային հարձակում Նոր Խարբերդում. դիմակավորված անձինք մուտք են գործել կնոջ բնակարան, դանակի սպառնալիքով հափշտակել գումար և ոսկյա իրեր

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց մամուլում գրված այն հրապարակումը, որ Նոր Խարբերդում ավազակային հարձակում է տեղի ունեցել:
«Կինը հաղորդում է տվել, որ օգոստոսի 18-ին դիմակավորված անձինք մուտք են գործել տուն և դանակի սպառանալիքով հափշտակել են գումար և ոսկյա զարդեր: Հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց և հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: Ըստ կնոջ հաղորդման՝ հարձակում գործողները եղել են երկու հոգի»,- նշեց Է. Ջանոյանը:
Թեև ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետը չցանկացավ հստակեցնել կնոջ տարիքը, shamshyan.com-ը գրել է, որ նա 60 տարեկան է: