Հայաստանը հաստատակամ է Եվրոպական ﬕության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ստորագրելո հարցում:
Բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Տիգրան Տ.-ն, որը օգոստոսի 15-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի (ծանր մարմնական վնաս հասցնելու կամ սպանություն կատարելու սպառնալիք) մեղադրանքով:
Իրանի դատարանը որոշել է Վաշինգտոնից, որն իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ աջակցում էր Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին, բռնագանձել փոխհատուցում Բաղդադի կողմից Իրանի դեմ քիմիական զենքի կիրառումից տուժածներին և զոհվածների հարազատներին:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանին վերջին հրաժեշտի արարողությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ մշակույթի նախարար Արﬔն Աﬕրյանի գլխավորությամբ:
Հայաստանի և Իրանի ﬕջև ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի հետ կապված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերին արդեն իսկ ստեղծվելու է որոշակի հարթակ:
Ռոբերտ Ֆերնանդեսն ընդգծել է, որ ակումբի ղեկավարության և Լիոնել Մեսսիի միջև չկան տարաձայնություններ՝ կապված ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման հետ: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը դեռ ստորագրություն չի դրել նոր պայմանագրի տակ, որը պետք է նախատեսված լինի մինչև 2021 թվականը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացնում է 2017 թվականի առաջին 7 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների գծապատկերները (հունվար-հուլիս):
Ծաղկաձորում օգոստոսի 21-ին տեղի ունեցավ «Բազե – 2017» համահայկական հավաքի բացման արարողությունը:
Նորմալ կենսագործունեության համար օրգանիզմին վիտամիններ են հարկավոր։ Սակայն տարբեր տարիքներում մարդու օրգանիզմի պահանջները տարբեր են։ Որ վիտամիններին ու հանքանյութերին է հարկավոր ուշադրություն դարձնել։
Թայվանի Թայփեյ քաղաքում ընթանում են ամառային համաշխարհային ուսանողական խաղերը: Հայ մարզիկներից երեկ պայքարի մեջ մտել են մարմնամարզիկները և ջրացատկորդները:
Հաղորդվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները մի ամբողջ զինանոց են հայտնաբերել. 10 կիլոգրամանոց ավիացիոն ռումբ և 134 նռնակ: Բոլոր պայթուցիկ նյութերն արդեն ոչնչացված են:
Թուրքիայի պատկան մարﬕնները ներկայումս հետաքննություն են անցկացնում պարզելու, թե որ երկրին է պատկանում այն:
Ավելի վաղ Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վաշինգտոնի վարչակազմը չգիտի, թե հատկապես ինչից կարող էին տուժել դիվանագետները՝ նշելով, որ դրա շուրջ կատարվում է հետաքննություն: Կուբայի արտգործնախարարությունը կտրականապես ժխտել է Հավանայի առնչությունը Միացյալ Նահանգների դեսպանության աշխատողների հետ կապված միջադեպերին:
Ցանցում հայտնվել Է Կորմորան Սթրայքի մասին Ջոան Ռոուլինգի քրեական եռերգության մոտիﬖերով նկարահանված «Սթրայք» սերիալի պրոմոհոլովակը:
«Մեղրի-Նորդուզ» անցակետի գործարկումը կնպաստի ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառության, զբոսաշրջության զարգացմանն ու ներդրումների ծավալների մեծացմանը, այլ նաև միտված է՝ որպես տարանցիկ միջանցք օգտագործելուն։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 20-ին, ժամը 15.00-ին, «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Հայկ Խ.-ն, որը մայիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Նախագահ Սահակյանը կարևորել է միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Հալեպի նահանգն ամբողջովին ազատագրված է ահաբեկիչներից: Այդ մասին օգոստոսի 21-ին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը: «Ահաբեկիչներից ամբողջովին ազատագրվել է Հալեպի նահանգը»,- ասել է նա:
Խավարման դիտարկման գիտական ծրագրերին մասնակցում են ոչ միայն աստղագետներ, այլև կենսաբաններ: Նեշվիլի (Թենեսիի նահանգ) կենդանաբանական այգում կկազմակերպվեն դիտարկումներ, թե խավարման ընթացքում ինչպես են իրենց պահում տարբեր կենդանինները:
Այթեն Էքինջին պատմել է, որ իր մորական ընտանիքը նույնպես կրոնափոխ հայի ընտանիք է եղել, և որ իր մորական պապը Դիարբեքիր է եկել 1915-ին Էրզրումի Օթ շրջանից: Այթենը հիշել է նաև, որ մորական պապի անձնագրում տեսել է Մուհթեդի գրությունը, ինչը նշանակում է կրոնափոխ և գրվում էր իսլամացածների անձնագրերում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում Էդմոն Հարությունյանի նկատմամբ կատարված սպանության փորձը՝ դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 32-ամյա տղամարդու սպանության՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Տավուշի մարզի 37-ամյա բնակչին:
Կարեն Կարապետյանը բազեականներին հորդորեց թասիբի ընկնել ու հաճույք ստանալ:
Կոուտինիոն հրաժարվել է հանդես գալ «Լիվերպուլի» կազմում և խնդրել է հանել իրեն տրանսֆերի: «Բարսելոնայի» ներկայացուցիչներին հանդիպելու համար «Լիվերպուլին» անհրաժեշտ է անցնել խմբային փուլ. փլեյ-օֆֆի առաջին խաղում «կարմիրները» 2:1 հաշվով հաղթեցին «Հոֆենհայմին»:
ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող տունն ու հողամասը 2005 թվականին վաճառել է այլ անձանց: Հետագայում պարզվել է, որ գույքը վաճառելու ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով առուվաճառքի պայմանագրում նշվել է այլ գույք, որի պատճառով հայրը դիմել է դատարան՝ հիշյալ պայմանագիրը լուծարելու համար, սակայն ներկայացված հայցը մերժվել է:
ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2017 թվականի հունվար-հուլիսին կազմել է 3 մլրդ 346.8 մլն դոլար
Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան Երևանի ժամանակով 21:00-ին:
Ավելի վաղ ԱՄՆ-ն սկսել է Կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ պայքարի՝ Փարիզի համաձայնագրից դուրս գալու գործընթացը, որը կտևի ավելի քան երկու տարի: Ինչպես հայտարարել է Պետդեպարտամենտը, ՄԱԿ-ում երկրի պատվիրակությունը համապատասխան պաշտոնական ծանուցումը հանձնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, որը համաձայնագրի պայմանագրապահն է:
Moody`s-ի վերլուծաբանների կանխատեսմամբ` այս տարի Ադրբեջանի ՀՆԱ-ն կկրճատվի 1,5 տոկոսով: Ադրբեջանի ՀՆԱ-ն 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ արդեն անկում է ապրել մոտ 4 տոկոսով: