Իրանն ԱՄՆ-ից պահանջել է 245 մլն դոլարի փոխհատուցում վճարել Իրաքի քմիական գրոհներից տուժածներին
Իրանն ԱՄՆ-ից պահանջել է 245 միլիոն դոլար վճարել Իրաքի դեմ պատերազմի ընթացքում քիմիական գրոհներից տուժածներին: Ինչպես հայտնել է Fars գործակալությունը, Իրանի դատարանը որոշել է Վաշինգտոնից, որն իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ աջակցում էր Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին, բռնագանձել փոխհատուցում Բաղդադի կողմից Իրանի դեմ քիմիական զենքի կիրառումից տուժածներին և զոհվածների հարազատներին:
Դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլամ Հոսեյն Մոհսենի Էջեյիի խոսքով՝ մի խումբ մարդիկ, որոնք տուժել են քիմիական գրոհի հետեւանքով, հայցով դիմել են դատարան, և արդյունքում բավարարվել է 18 մարդկանց պահանջը. նրանց թվում են զոհվածների հարազատներ և նրանք, ում առողջությանը ծանր վնաս է հասցվել: Իրանի եւ Իրաքի միջեւ պատերազմը, որը երկուստեք շուրջ 1,5 միլիոն մարդու կյանք է խելել, տևել է 1980 թվականից մինչև 1988 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: