
Թողարկվել Է «Սթրայք» սերիալի թրեյլերը Ջոան Ռոուլինգի եռերգության մոտիﬖերով

Ցանցում հայտնվել Է Կորմորան Սթրայքի մասին Ջոան Ռոուլինգի քրեական եռերգության մոտիﬖերով նկարահանված «Սթրայք» սերիալի պրոմոհոլովակը: Թրեյլերը հրապարակված Է BBC-ի YouTube-ալիքում:
Սերիալը պատմում Է աֆղանական պատերազﬕ վետերանի մասին, որը մասնավոր դետեկտիվ Է դարձել: Նախագծի ստեղծողները պլանավորել են թողարկել երեք եթերաշրջան: Երեք Էպիզոդից բաղկացած առաջին մասի պրեﬕերան պլանավորված Է օգոստոսի 27-ին: Գլխավոր դերը «Սթրայք»-ում կատարել Է բրիտանացի դերասան Թոմ Բյորքը:
Կորմորան Սթրայքի մասին եռերգությունը («Կկվի կանչը», «Շերաﬕ որդը», «Չարի կարիերան») լույս Է տեսել 2013-ից ﬕնչեւ 2015 թվականը: Ռոուլինգը գրքերը հրատարակել Է Ռոբերտ Գերբրեյթ կեղծանվամբ: Աֆղանստանում պատերազմը տեղի Է ունեցել 2001-ից ﬕնչեւ 2014 թվականը: ՆԱՏՕ-ի զորքերը, որոնց ﬔջ մտնում Էին Մեծ Բրիտանիայի զինված կազմավորուﬓերը, դիմակայում Էին «Թալիբան» իսլաﬕստական կազմակերպությանը: