Տեղական իշխանությունների վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է երկու կին, վիրավորվել՝ 39 մարդ:
Հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:
Օգոստոսի 22-ին՝ ժամը 08:19-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութայիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեվի գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz Vito» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Այդինյան) բախվել է տրակտորին:
Օգոստոսի 20-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի Կենտրոնական փողոցում 1950 թ. ծնված Գրիշա Ասատրյանին և 2015 թ. ծնված Արամ Ասատրյանին վրաերթի ենթարկելու մասին:
Կիևում վստահ են, որ ամերիկյան ածխի շնորհիվ Ուկրաինան առանց խնդիրների կանցկացնի 2017–2018 թվականների ջեռուցման սեզոնը:
Հանրային արձագանք ես այս պահին էլ տեսնում եմ, որ մարդիկ, արդեն երկար ժամանակ է՝ հասկացել են, որ ԵԱՏՄ-ն ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական օգուտ չի բերել Հայաստանին, հակառակը՝ վնասել է և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես, և այդ կառույցում Հայաստանի գտնվելը դարձել է ոչ միայն անիմաստ, այլև վնասաբեր: Կարծում եմ՝ այս գիտակցությունն արդեն հասարակության մեջ տարածվում է:
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը 2017-ի մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ հուշագիր են ստորագրել: Հուշագրի կետերի համաձայն`3 երկրները, ստանձնելով հրադադարի երաշխավորների դեր, Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտիներ:
Թրամփը խստացրել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Իսլամաբադի նկատմամբ: Նրա վարչակազմը նախազգուշացրել է, որ կարող է նվազեցնել անվտանգության ոլորտում Պակիստանին ցուցաբերվող օգնությունը, եթե նա չկանխի զինյալների կողմից անվտանգ պատսպարանների օգտագործումն իր տարածքում:
Օգոստոսի 22-ին՝ ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի եռակի չեմպիոնի Արթուր Ալեքսանյանի հնարքը ճանաչվել է աշխարհի առաջնության մրցումային առաջին օրվա լավագույն հնարք:
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն եմ հղում Պերճ Զեյթունցյանի ընտանիքին ու մտերիմներին, ինչպես նաև բազմաթիվ ընթերցողներին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյբուքայան իր էջում հրապարակել է Արթուր Ալեքսանյանի լուսանկարն ու գրել. «Կեցցե՜ս, Արթո՛ւր ջան, հպարտանում ենք քեզնով»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Դեպքի վայրում աշխատում են 37 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 11 աշխատակից: Իրականացվում են հետմարման աշխատանքներ: Ծխացող 20 օջախներից 14-ն արդեն մարվել են:
Վարդենիսում անչափահաս աղջիկը փորձել է ինքասպանություն գործել՝ բնակելի շենքի 5-րդ հարկից ցած նետվելու միջոցով, որը կանխվել է։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 23-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց և Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Նախօրեին 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել էր աշխարհի եռակի չեմպիոն:
Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի «Ուրիշի ունեցվածքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում» հոդվածով:
Արձակագիր, թատերագիր, սցենարիստ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ի առավոտյան՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո։ Նշանավոր գրողին վերջին հրաժեշտը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգմավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) զբաղված է և չի կարող մեկնաբանել իր անվան հետ կապված վերջին միջադեպը:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար գումար խնդրելով: Սակայն նախարարությունը մերժել էր խնդրանքը՝ պատճառաբանելով, թե չկան բավարար միջոցներ:
Պարապմունքների ընթացքում հրահանգիչների ղեկավարությամբ հատուկ նշանակության ջոկատի խմբերը «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա գործնական վարժանքներ են անցկացնում և ուսումնասիրում պայմանական հակառակորդի թիկունք վայրէջքի և դեսանտավորման կարգը:
Ինչո՞ւ է զորամասի հրամանատարը արձակուրդի մեջ գտնվող բուժքրոջը առանց տեղյակ պահելու աշխատանքից ազատել: Ազատված բուժքույրը, դիմելով դատարան, փորձում է դա պարզել:
Պերճ Զեյթունցյանն այլևս մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա գրականությունը և բարի հիշողությունը տաղանդավոր գրողի, իսկական հայրենասերի ու քաղաքացու մասին:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը տարօրինակ ու զարմանալի է համարում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկումները` կապված հայոց լեզվի հետ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով սկսվել է հետաքննություն: