Բաժիններ՝

Թրամփի վարչակազմը կազմացրում է Կլիմայի փոփոխությունների գնահատման կոնսուլտատիվ խորհուրդը. WP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է կազմացրել Կլիմայի փոփոխությունների դաշնային կոնսուլտատիվ կումիտեն: Օգոստոսի 20-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը: Հրատարակության տվյալներով՝ կոմիտեի մանդատի գործողության ժամկետը լրացել է օգոստոսի 20-ին, և որոշում է ընդունվել չերկարացնել այն: Թերթը նշում է, որ կոմիտեն բաղկացած է 15 հոգուց, որոնց թվում կան գիտական աշխատակիցներ, պաշտոնյաներ և կորպորացիաների ներկայացուցիչներ:

Ավելի վաղ ԱՄՆ-ն սկսել է Կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ պայքարի՝ Փարիզի համաձայնագրից դուրս գալու գործընթացը, որը կտևի ավելի քան երկու տարի: Ինչպես հայտարարել է Պետդեպարտամենտը, ՄԱԿ-ում երկրի պատվիրակությունը համապատասխան պաշտոնական ծանուցումը հանձնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, որը համաձայնագրի պայմանագրապահն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս