Բաժիններ՝

Հալեպի նահանգն ամբողջովին ազատագրված է ահաբեկիչներից

Հալեպի նահանգն ամբողջովին ազատագրված է ահաբեկիչներից: Այդ մասին օգոստոսի 21-ին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը: «Ահաբեկիչներից ամբողջովին ազատագրվել է Հալեպի նահանգը»,- ասել է նա:

Ռուդսկոյի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում կառավարական զորքերը՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ, լուրջ հաջողությունների են հասել եւ «Իսլամական պետության» խոշոր խմբավորմանը Էական պարտության մատնել Սիրիայի կենտրոնական մասում: «Ընդամենը զինյալներից մաքրվել Է 50 բնակավայր և ավելի քան 2,7 հազար քառակուսի կիլոմետր սիրիական տարածք»,-ասել է նա՝ խոսելով Հալեպի նահանգի ազատագրման մասին:

Ռուդսկոյը նաև հայտնել է, որ Սիրիայի բանակը դեպի Դեր Զոր է շարժվում երեք ուղղությամբ: «Ներկայում սիրիական կառավարական զորքերը՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ, Դեր Զորի վրա զրընթաց հարձակում են ծավալում երեք ուղղություններով: Այս քաղաքի շուրջն ստեղծված պաշտպանական գոտին ահաբեկիչների վերջին հենարանն է սիրիական հողում»,-հայտնել է Ռուդսկոյը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս