
Պերճ Զեյթունցյանին վերջին հրաժեշտի արարողության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանին վերջին հրաժեշտի արարողությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ մշակույթի նախարար Արﬔն Աﬕրյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից:
Ականավոր արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը կյանից հեռացել է օգոստոսի 21-ին: Նա վերջերս էր բոլորել 79 տարին: