
Թուրքիայում կրկին անօդաչու սարք է ընկել

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Շանլըուրֆա նահանգում անօդաչու սարք է ընկել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Թուրքիայի պատկան մարﬕնները ներկայումս հետաքննություն են անցկացնում պարզելու, թե որ երկրին է պատկանում այն:
Թուրքիայի Ադանա նահանգում օգոստոսի 18-ին անհասկանալի պատճառներով աﬔրիկյան անօդաչու սարք էր ընկել:
Ադանայի նահանգապետի հաղորդմամբ` սարքն ընկել էր նահանգի Ջեյհան շրջանում: Անօդաչու սարքի ընկնելու հետևանքով զոհեր և վիրավորներ չէին գրանցվել: