Որ վիտամինները չեն բավարարում օրգանիզմին 20, 30 և 40 տարեկանից հետո
Adme.ru-ն գրում է, որ նորմալ կենսագործունեության համար օրգանիզմին վիտամիններ են հարկավոր։ Սակայն տարբեր տարիքներում մարդու օրգանիզմի պահանջները տարբեր են։ Որ վիտամիններին ու հանքանյութերին է հարկավոր ուշադրություն դարձնել։
20+ Դիմանում ենք ծանրաբեռնվածությանը, պատրաստվում մայրանալուն։
Ընդհանուր ծանրաբեռնվածություն՝ պոլիվիտամիններ:
Մաշկի էլաստիկություն, տոնուս՝ A, D վիտամիններ, ցինկ:
Վերարտադրողական համակարգ՝ վիտամին E, ֆոլաթթու, երկաթ:
Իմունային համակարգ՝ B6, B12 վիտամիններ:
Օրգանիզմի ընդհանուր տոնուս՝ վիտամին C:
30+ օրգանիզմը պաշտպանում ենք հիվանդություններից, բարձրացնում օրգանիզմի աշխատունակությունը։
Մաշկի երիտասարդության պահպանում՝ A, E վիտամիններ։
Նյարդային և իմունային համակարգ՝ վիտամին C. B խմբի վիտամիններ, մագնեզիում։
Վերարտադրողական համակարգ՝ A, E, B խմբի վիտամիններ։
Մեծ ծավալով տեղեկատվության հետ աշխատանք՝ ցինկ, A վիտամին, երկաթ։
Բջիջների վերականգնում՝ ֆոսֆոր, կալցիում։
40+ պահպանում ենք երիտասարդությունը, խոցելի հատվածները։
Ցածր տոնուս անեմիայի պատճառով՝ երկաթ։
Ոսկորների պաշտպանություն՝ կալցիում և վիտամին D:
Անհանգստություն, մկանային ցավեր, ջղաձգումներ՝ մագնեզիում։
Սրտի և անոթների պաշտպանություն՝ ֆոլաթթու, վիտամին B12:
Հակաօքսիդանտներ՝ վիտամիններ A, C, D, E:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը