Բաժիններ՝

«Բարսելոնան» սպառնացել է «Լիվերպուլին» հրաժարվել Ֆիլիպե Կոուտինիոյին գնելուց

Կատալոնացիները «կարմիրներին» ժամանակ են տվել մտածելու մինչև օգոստոսի 27-ի կեսգիշեր:

«Բարսելոնայի» ներկայացուցիչներն իրենց հսկողության տակ են վերցրել Կոուտինիոյի տրանսֆերի հետ կապված պատմությունը: Կատալոնացիները հայտնել են, որ դուրս կգան «Լիվերպուլի» վրա կիսապաշտպանի հետ կապված 3-րդ և եզրափակիչ առաջարկով օգոստոսի 25-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

Ինչպես հաղորդում է The Times-ը, իսպանացիները պատասխանի կսպասեն մերսիսայդցիներից մինչև օգոստոսի 27-ի կեսգիշեր, որից հետո կթողնեն բրազիլացուն ձեռք բերելու փորձերը:

Կոուտինիոն հրաժարվել է հանդես գալ «Լիվերպուլի» կազմում և խնդրել է հանել իրեն տրանսֆերի: «Բարսելոնայի» ներկայացուցիչներին հանդիպելու համար «Լիվերպուլին» անհրաժեշտ է անցնել խմբային փուլ. փլեյ-օֆֆի առաջին խաղում «կարմիրները» 2:1 հաշվով հաղթեցին «Հոֆենհայմին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս