Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը երիտասարդների համախմբման առումով կարևորում է «Բազե»-ի անցկացումը

Ծաղկաձորում օգոստոսի 21-ին տեղի ունեցավ «Բազե – 2017» համահայկական հավաքի բացման արարողությունը: Մջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի երիտասարդական հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և այլք: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունեց «Բազե»-ի 2017 թվականի մասնակիցներին և նշեց, որ այս հավաքը խորհրդանշական է, քանի որ «Բազե»-ն նշում է իր հիﬓադրման 15-ամյակը:

«Այս հավաքին 8500 երիտասարդ է մասնակցել Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Կարծում եմ, այս շարժումը շատ լավ հարթակ է ,որտեղ համախմբվում է երիտասարդությունը: Ընդհանրապես ցանկացած հասարակության աﬔնաակտիվ, պրոգրեսիվ, ստանդարտներից դուրս մտածող հատվածը հենց երիտասարդությունն է: Եվ այդ առումով Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ: Դուք բոլորդ ունեք վաղվա օրը ավելի լավը դարձնելու պատասխանատվության ձեր բաժինը: Չափազանց կարևոր է, որ դուք այդ պատասխանատվությունից բավականություն և հաճույք ստանաք: Օգտվելով առիթից՝ հորդորում եմ ձեզ լինել ազատ, լինել ակտիվ, պարբերաբար աշխատեք ինքներդ ձեր վրա, որպեսզի լինեք ավելի մրցունակ և ժամանակակից, վաղվա օրվան նայեք վստահ և համարձակ և իհարկե, աﬔնակարևորը, սիրեք ﬔր երկիրը»,- ընդգծեց Կարապետյանը:

Հայաստանի երիտասարդական հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի խոսքով՝ այս հավաքը յուրահատուկ է, քանզի այն համախմբում է բոլոր երիտասարդներին՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

«Բազե» ասելիս հասկանում ես նվիրված, պայքարող և հայրենասեր երիտասարդ: Եվ այս 15 տարիներին հավաքը դարձել է աﬔնասիրված և աﬔնասպասված ﬕջոցառումը»,- ընդգծեց Ավագյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս