Բաժիններ՝

Կարեն Կարապետյանն անդրադարձել է Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին

Հայաստանի և Իրանի ﬕջև ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի հետ կապված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերին արդեն իսկ ստեղծվելու է որոշակի հարթակ: Այս մասին վարչապետ Կարապետյանը հայտարարել է Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Այդ հարցում ﬔնք բազմաթիվ փորձեր ենք արել՝ եղել են և՛ հաջողակ բանակցություններ, և՛ անհաջող բանակցություններ, սակայն ﬕանշանակ այդ հարթակը ստեղծելու ենք: Մոտ ժամանակներս Իրան կայանալիք այցի ժամանակ խոսելու ենք այդ մասին: Նաև վերջերս Տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարը հանդիպել էր Իրանի Իսլամական Հանրապետٳթյան նախագահի խորհրդականի հետ և այս հարցերը քննարկվել էին»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև Իրանի կողﬕց հայկական արտադրության էլեկտրաէներգիայի ուղիղ գնման հնարավորությանը: «Այս պահին որևէ բանակցություններ չեն վարվում, եթե լինի նման առաջարկ, որ գնային հաﬔմատականով ﬔզ համար ձեռնտու լինի՝ ﬔծ սիրով»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս