Moody`s-ը կրկին իջեցրել է Ադրբեջանի վարկանիշը
Միջազգային վարկանիշային Moody`s Investors Servic գործակալությունը Ադրբեջանի որպես երկարաժամկետ թողարկողի և չապահովված ավանդային պարտավորությունների վարկանիշը Ba1-ից իջեցրել է Ba2-ի: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:
Moody`s-ն Ադրբեջանի վարկանիշի վերաբերյալ ուսումնասիրությունը սկսել էր ընթացիկ տարվա մայիսի 19-ից:
«Այս ցուցանիշն արտացոլում է նավթի շարունակվող ցածր գների, նավթի արդյունահանման ներուժի կրճատման և շատ թույլ բանկային համակարգի ազդեցության ներքո Ադրբեջանի ֆինանսա-տնտեսական իրավիճակի թուլացումը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Moody`s-ի վերլուծաբանների կանխատեսմամբ` այս տարի Ադրբեջանի ՀՆԱ-ն կկրճատվի 1,5 տոկոսով: Ադրբեջանի ՀՆԱ-ն 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ արդեն անկում է ապրել մոտ 4 տոկոսով: