Բաժիններ՝

Կուբայում ԱՄՆ-ի 10-ից դիվանագետներ ենթարկվել են «ակուստիկական գրոհների». CNN

Ամերիկացի դիվանագետների թիվը, որոնք Կուբայում տուժել են ինչ-որ ակուստիկական սարքերի ներգործության հետեւանքով, ավելի շատ է, քան ավելի վաղ կարծում էին: Օգոստոստի 20-ին այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Հավանայում աշխատած ամերիկացի ավելի քան 10 դիվանագետներ և նրանց ընտանիքների անդամներ հարկադրված են բուժվելու այն ախտանշաններից, որոնց պատճառն անորոշ բնույթի ակուստիկական ներգործությունն է, որոնց նրանք ենթարկվել են անցյալ տարվա նոյեմբերից: Ավելի վաղ խոսվում էր երկու դիվանագետների մասին:

Բացի այդ, ինչպես նշում են հեռուստաալիքի աղբյուրները, այս տարվա հունիսին հինգ կանադացի դիվանագետներ և նրանց ընտանիքների անդամներ Հավանայում նույնպես հայտնել են, որ ունեն ախտանշաններ, որոնք դիտվել են ամերիկացիների մոտ:

Ավելի վաղ Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վաշինգտոնի վարչակազմը չգիտի, թե հատկապես ինչից կարող էին տուժել դիվանագետները՝ նշելով, որ դրա շուրջ կատարվում է հետաքննություն: Կուբայի արտգործնախարարությունը կտրականապես ժխտել է Հավանայի առնչությունը Միացյալ Նահանգների դեսպանության աշխատողների հետ կապված միջադեպերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս