Բաժիններ՝

Ավելի քան 2,5 հազար մարդ է անօթևան մնացել Իսկյա կղզու երկրաշարժից հետո

Մոտավորապես 2,6 հազար մարդ է անօթևան մնացել օգոստոսի 21-ի երեկոյան Տիրենյան ծովի Իսկյա իտալական կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այդ մասին հայտնել է Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Անջելո Բորելին:

Գերատեսչության ղեկավարի խոսքով, որն օգոստոսի 22-ի առավոտյան Իսկյայում խորհրդակցություն է անցկացրել կղզու բոլոր բնակավայրերի քաղաքապետների հետ, մոտավորապես 2 հազար մարդ զրկվել է տանիքից Կազամիչոլա-Թերմե առողջարանային քաղաքում ու ևս շուրջ 600-ը՝ Լակո-Ամենո փոքրիկ բնակավայրում: Իսկյա կղզու հյուսիսում հատկապես այս երկու բնակավայրերում են գրանցվել առավել մեծ ավերածությունները:

Բորելին նշել է, որ Իսկյայում չի պլանավորվում ստեղծել վրանային ավան: Բոլոր այն քաղաքացիները, որոնք զրկվել են օթևանից, կտեղավորվեն բազմաթիվ հյուրանոցներում ու տուրիստական ենթակառուցվածքի մյուս օբյեկտներում:

Իսկյա կղզում երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:30-ին (Երևանի ժամանակով 00:30-ին): Ճշտված տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4, իսկ էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցման հտեւանքով տասնյակ շենքեր են քանդվել: Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա առաջին ցնցումին հետևել են 14 ավելի թույլ հետցնցումներ:

Տեղական իշխանությունների վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է երկու կին, վիրավորվել՝ 39 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս