Բաժիններ՝

ԱՄՆ-ում ավտոմոբիլը վրաերթի է ենթարկել արեգակի խավարումը դիտող մի խումբ մարդկանց

Քոնեկտիկուտի նահանգում ավտոմոբիլը վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, որոնք դիտում էին արեգակի խավարումը, մեկ մարդ զոհվել է, ևս մեկը տուժել: Այդ մասին հայտնել է WRDW հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Հայդեն քաղաքում: 38-ամյա Ալիսա Նոբլը չի կարողացել կառավարել ավտոմոբիլը, բախվել է սյանը և հարվածել երկու կանանց, որոնցից մեկը տեղում մահացել է: Տուժած կնոջը և իրեն՝ Նոբլին, ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց:

Ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով սկսվել է հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս