Բաժիններ՝

ԱՄՆ-ն Ուկրաինա է առաքել ածխի առաջին խմբաքանակը

Վաշինգտոնը Ուկրաինա է առաքել ածխի առաջին խմբաքանակը «ՑենտրԷներգո» և Xcoal Energy & Resources ընկերությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանությունը Facebook-ի իր էջում:

Փենսիլվանիայից ածխի մատակարարումների շուրջը կողմերը համաձայնություն էին ձեռք բերել հունիսին Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ:

Պարտավորագիրը նախատեսում է մինչև տարեվերջ 700 հազար տոննա էներգետիկական ածխի մատակարարում Ուկրաինային: Սեպտեմբերի սկզբին սպասվում է 85 հազար տոննա ծավալով առաջին խմբաքանակով նավի ժամանումը, իսկ մինչև սեպտեմբերի վերջը կլինի ևս մեկ խմբաքանակ՝125 հազար տոննա ծավալով, հետագայում մինչև տարեվերջ սպասվում է ամսական մեկ-երկու նավերի ժամանում:

Կիևում վստահ են, որ ամերիկյան ածխի շնորհիվ Ուկրաինան առանց խնդիրների կանցկացնի 2017–2018 թվականների ջեռուցման սեզոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս