
Ֆինանսների նախարարությունը մերժել է գումար տրամադրել ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար գումար խնդրելով: Սակայն նախարարությունը մերժել էր խնդրանքը՝ պատճառաբանելով, թե չկան բավարար միջոցներ:
«Իբր շատ ենք կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգալ, հիմա էլ մտածենք ՔԿՀ-ներում բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մասին»,- մեր աղբյուրների պնդմամբ՝ մոտավոր նման բանավոր պատասխան են տվել ֆինանսների նախարարությունից, այնուհետև խորհուրդ տվել ռեֆորմներ իրականացնել ԱՆ-ում և դրա արդյունքում ստացած խնայողությունների հաշվին վերանորոգել ՔԿՀ-ները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: