
Օձ՝ Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում

Օգոստոսի 22-ին, ժամը 08:16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում օձ է նկատվել. որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: