
ՊՆ-ին դատի են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները դատի են տալիս նախարարությանը, պատճառը անհիմն աշխատանքից ազատելն է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2017 թվականի օգոստոսի 8-ին Թագուհի Վեքիլյանը դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ պաշտպանության նախարարությանն իրեն աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչի և նախկին աշխատանքում վերականգնի:
Տեղեկացանք, որ Թագուհի Վեքիլյանը ՀՀ ՊՆ զորամասի բուժքույր է եղել և օրեր առաջ արձակուրդ է գնացել: Ավելի ուշ վերջինիս են զանգել գործընկերները և ասել, որ զորամասի հրամանատարն իրեն հեռացրել է աշխատանքից:
Ինչո՞ւ է զորամասի հրամանատարը արձակուրդի մեջ գտնվող բուժքրոջը առանց տեղյակ պահելու աշխատանքից ազատել: Ազատված բուժքույրը, դիմելով դատարան, փորձում է դա պարզել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: