Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները դեսանտագրոհային վարժանքներ են անցկացնում լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողնեն առաջին անգամ ձեռնամուխ են եղել պայմանական հակառակորդի թիկունք ուժերի արագ տեղափոխման գործողությունների մշակմանը: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ուսումնական միջոցառումներում գործի են դրված Անդրկովկասում Ռուսաստանի զորամիավորման բանակային օդուժի Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռներ և անօդաչու թռչող ապարատներ:

Պարապմունքների ընթացքում հրահանգիչների ղեկավարությամբ հատուկ նշանակության ջոկատի խմբերը «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա գործնական վարժանքներ են անցկացնում և ուսումնասիրում պայմանական հակառակորդի թիկունք վայրէջքի և դեսանտավորման կարգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031