Շշի Մելոյի գլխին հարվածե՞լ են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգմավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) զբաղված է և չի կարող մեկնաբանել իր անվան հետ կապված վերջին միջադեպը:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Մի խումբ անձինք, ովքեր հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են եղել, այցելել են Ազգային ժողովի պատգամավոր Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր և առաջարկել, որպեսզի պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: ԱԺ պատգամավորը, սակայն առաջարկը չի ընդունել, ինչից հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, ով «օրենքով գող» է, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է Մելիք Մանուկյանի գլխին:

Կայքերից մեկի տեղեկություններով էլ՝ դեպքը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ: ԱԺ պատգամավորին շշով հարվածողը քրեական հեղինակություն Ազատանցի Պետոն է եղել, ով Օշականցի «օրենքով գող» Գեւորիկի եւ «օրենքով գող» Զապի մտերիմ ընկերն է, ինչպես նաև գեներալ Օգանովսկու սանիկը: Ըստ այդմ՝ Մանուկյանի մարդիկ էլ ծեծի են ենթարկել քրեական հեղինակությանը:

Վերը նշվածի վերաբերյալ այսօր փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանից: Վերջինիս փոխարեն, սակայն հեռախոսազանգին պատասխանեց որպես օգնական ներկայացող Մարկոս Մարկոսյանը՝ նշելով, որ բոլոր հարցերին կպատասխանի հենց ինքը: Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ «օրենքով գողը» շշով հարվածել է Մելիք Մանուկյանի գլխին, օգնականը պատասխանեց. «Մենք այդ տեղեկությունները լրատվամիջոցներից ունենք, մնացած հարցերին չեմ կարող պատասխանել, քանի որ տեղյակ չեմ»: Մեր պնդմանը՝ այնուամենայնիվ, նման միջադեպ գրացնվե՞լ է, թե՞ հերքում եք, նա պատասխանեց. «Դա արդեն ձեր որոշումն է, ես էլ ձեր նման կարդացել եմ լրատվամիջոցներում, քանի որ իրենք են գրել, կարող եք հենց լրատվամիջոցներից էլ հարցնել»,- այսպիսի պատասխան տվեց Մելիք Մանուկյանի օգնական հանդիսացող Մարկոս Մարկոսյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս