Բաժիններ՝

Վթար Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում. կա տուժած

Օգոստոսի 22-ին՝ ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի 35 TV 340 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Վ. Մ.) բախվել է էլ. սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վ. Մ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս