Բաժիններ՝

Դոնի Ռոստովում հրշեջները շարունակում են աշխատել հրդեհի վայրում, կրակը ոչնչացրել է շուրջ 120 շինություն

Դոնի Ռոստովում հրշեջները շարունակում են աշխատել խոշոր հրդեհի վայրում, որտեղ կրակից տուժել են հարյուրից ավելի կառույցներ: Կատարվում է փլվածքների ջրում և մաքրում: Այդ մասին օգոստոսի 22-ին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Հարավային տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայությունում:

«Հրդեհի իսպառ վերացման մասին դեռևս հայտարարված չէ, բայց բաց կրակի մարումն արդեն տեղի է ունեցել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հրդեհն սկսվել է օգոստոսի 21-ի ցերեկը Դոնի Ռոստովի պատմական կենտրոնի մասնավոր հատվածում: Այրվել են շուրջ 10 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տներ: Կրակը ոչնչացրել է շուրջ 120 շինություններ, որոնցից շուրջ 100-ը ՝ բնակելի կառույցներ են: Տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է գործում:

Տարբեր տվյալներով՝ բժիշկների է դիմել 36-ից մինչև 45 մարդ, նրանցից մի քանսը հոսպիտալացվել է, այդ թվում երեք ոստիկան և ԱԻՆ-ի մեկ աշխատակից: Տներից, այդ թվում՝ մերձակա տներից տարահանվել է շուրջ 600 մարդ, հրդեհի հետևանքով տուժածներ են համարվում նրանցից ավելի քան 400-ը:

Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի «Ուրիշի ունեցվածքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում» հոդվածով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս