Բաժիններ՝

Թրամփն անընդունելի է համարել ԱՄՆ-ի զորքերի արագ դուրսբերումն Աֆղանստանից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Աֆղանստանից Միացյալ Նահանգների արագ հեռնալը կհանգեցնի այնտեղ վակուումի առաջացմանը, որը կլրացնեն զինյալները: Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարն օգոստոսի 21-ին ասել է Առլինգտոնի (Վիրջինիայի նահանգ) Ֆորտ Մայեր ռազմակայանում:

«Արագ դուրս գալու հետեւանքները միաժամանակ սպասելի են և անընդունելի: Դա կստեղծի վակուում, որը կլրացնեն զինյալները»,- նշել է նա:

Բացի այդ, Թրամփի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար ԱՄՆ-ն կընդլայնի իսլամական հանրապհետության տարածքում գտնվող իր զինված ուժերի լիազորությունները: Ընդսմին ԱՄՆ-ը այլևս վաղօրոք չի հայտնելու իր ռազական գործողությունների մասին և չի ասելու Աֆղանստանում գործող իր զորակազմի թվաքանակի մասին: Նա նաև ընդգծել է, որ իսլամական հանրապետությունում և տարածաշրջանում Վաշինգտոնի նոր ռազմավարությունն այժմ կախված կլինի հանամանքներից:

Թրամփը չի հայտնել՝ որքան զինծառայողներ են լրացուցիչ ուղարկվելու Աֆղանստան: Ավելի վաղ պաշտպանության նախարար Ջեյս Մեթիսը պլանավորում էր լրացուցիչ այնտեղ ուղարկել ևս չորս հազար զինծառայող ի լրումն ներկայում այնտեղ ծառայող 8400 զինվորականների:

Բացի այդ, Թրամփը խստացրել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Իսլամաբադի նկատմամբ: Նրա վարչակազմը նախազգուշացրել է, որ կարող է նվազեցնել անվտանգության ոլորտում Պակիստանին ցուցաբերվող օգնությունը, եթե նա չկանխի զինյալների կողմից անվտանգ պատսպարանների օգտագործումն իր տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս