Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի բացահայտումները, դրան հաջորդող իրադարձություններն ընդգծում են, թե որքան կարեւոր է լինել Հայաստանի եւ Արցախի կողքին:
«Այն, ինչ հանրությանը հայտարարվել է, այդտեղ կարծես թե մեծ արդյունք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց խորհրդարանի միջանցքում պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը քննելու և դրա վերաբերյալ խորհրդարանին եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը:
Ամերիկացիների գրեթե կեսն (46 տոկոսը) այն կարծիքին Է, որ հանգուցային ԶԼՄ-ները հորինված պատմություններ են հրապարակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի մասին:
Հայկական արտադրության «Մանանա» օրգանական թեյերը ներկայացվեցին նաև «Հայաստան-Սփյուռք» VI-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ցուցահանդեսին, որին մասնակցեցին ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ:
«Անասունների գլխաքանակը դեռ չենք պակասեցրել, այդքան կեր կապահովենք, բայց այն, որ մեր նախատեսած կաթնատվությունը չենք ստանա՝ ունենալով քիչ կեր, միանշանակ է»։
Հոկտեմբերի 17-ին ժամը 15:50-ի սահմաններում ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1968թ. ծնված Ա.Ս-ն տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է օղու և քացախաթթվի խառնուրդ:
Մոսկվայում հայ տաքսու վարորդ է կալանավորվել ուղևորին թունավորման միջոցով սպանելու և թալանելու կասկածանքով:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հոկտեմբերի 18-ի նախագահության նիստում Լևոն Օրբելու անվան ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:
Թուրքիան ոչ մի բարդություն չի տեսնում այն բանում, որ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, երկիրը հարաբերություններ է զարգացնում Ռուսաստանի հետ:
Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) նոր նախագահ է ընտրվել Մեքսիկայի ներկայացուցիչ Գաբրիելա Կուեւաս Բարոնը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացվել է շուրջ 1 մլրդ 24 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար, որը 2016 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելի է համապատասխանաբար՝ 36.6 % և 26.3%:
Կատալոնիան կշարունակի ձգտել անկախության նույնիսկ իսպանական կառավարության կողմից տարածաշրջանի ինքնավար կարգավիճակի կասեցման դեպքում:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը դուրս չի գա միջուկային գործարքից, քանի դեռ դա չեն արել համաձայնագրի մյուս կողմերը
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ախշտորոշումն ավելի արդյունավետ է դառնալու նոր սարքի օգնությամբ: 76 միլիոն դրամ արժողությամբ սարքն արյունաբանական կենտրոնին է նվիրել «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ, բարերար Կարեն Վարդանյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Բրյուսել քաղաքում այցելել է Ֆլամանդական խորհրդարան, հանդիպել պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:
Ականի պայթյունից զոհվել է սիրիական բանակի ամենահայտնի գեներալներից մեկը՝ Իսսամ Զահրեդինը, որը պատասխանատու էր Դեյր Զորի պաշտպանության համար:
Այսօր սպանդանոցների հարցով Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպում-քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե գյուղացին ղասաբների ձեռքը կրակն է ընկել:
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Շիրակի մարզային կենտրոնն այսուհետև ծառայությունները կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում:
Մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահը մեծ կորուստ է համայն հայության համար:
Հոկտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իսպանիայի կառավարությունը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախատեսում է Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի կասեցման հնարավորություն, եթե Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը չհրաժարվի անկախության հռչակման գաղափարից:
«Հայաստանի և Ադրբեջանի բոլորովին իրարից տարբեր կերպարներ են ձևավորվում, մանավանդ՝ ադրբեջանական լվացքատան բացահայտումներից հետո, և ես մտածում էի, որ այս հանդիպումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի կերպարների փոփոխության ֆոնի վրա, այդպես էլ եղել է, իմ սպասումներից մի քիչ տարբեր՝ Ալիևը, այնուամենայնիվ, նահանջել է»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչին, ովքեր Երևան են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով:
Կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսից ՀՀ-ում անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի: Դրա համար անհրաժեշտ է ավելացնել հանրապետությունում առկա սպանդանոցների թիվը 40-70-ով: Հաջորդ տարի բակային մորթը վերջնականապես վերանալու է:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 13:19-ին ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետում՝ քարե կամրջի տակ կա դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը և Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լիսաբոնում:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Գ.Նժդեհի հրապարակից, անձը պարզելու նպատակով, ոստիկանության Շենգավիթի բաժին են հրավիրել 1970 թ. ծնված Արսեն Վ.-ին:
«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները մտադիր են Ուկրաինայում իշխանությունը զավթել ամեն գնով: