Խարկովում 11 մարդու վրաերթի ենթարկած Lexus մակնիշի մեքենայի կին վարորդը պատահարից րոպեներ առաջ մուտք է գործել ВКонтакте սոցիալական ցանցի իր էջ:
Հակառակ Թուրքիայի զորեղ ու նույնիսկ սպառնացող հակազդեցության, ինչպես նաև աշխարհաքաղաքական շահերից ելնելով որոշ երկրների վերապահության՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվելու է։
Իրաքի դատարանը Իրաքյան Քրդստանի փոխնախագահ Քոսրաթ Ռասուլի ձերբակալման կալանագիր է տվել:
Կրեմլը չի զբաղվում Քսենյա Սոբչակի նախընտրական արշավի նախապատրաստմամբ, որն ավելի վաղ հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Առողջապահության ոլորտի ծախսերը հաջորդ տարի կրճատվելու են 4.8 մլրդ դրամով` այս տարվա համեմատ: Այսօր Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում 2018թ. բյուջեի առողջապահության ոլորտի ծախսերի նախնական քննարկման ժամանակ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը հայտարարեց, որ ընդհանուր հատկացումները կկազմեն 72.5 մլրդ դրամ (առանց վարկերի):
Հոկտեմբերի 19-ին, ժամը 15:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «Սաս» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները և կատարել անհրաժեշտ բանկային գործառնությունները, հաճախորդների շրջանում օրեցօր արժանանում է ավելի մեծ ճանաչման:
Զաշտովտը չի բացառում, որ Հայաստանը նախադեպային երկիր դառնա: «Լեհաստանի ԱԳ նախարարը կշոշափի վերջնական տրամադրությունները Երևանում, կամփոփի ՀՀ-ԵՄ բանակցային այս ողջ ուղին՝ ճանապարհ հարթելով ստորագրության համար: Եթե Հայաստանում դեռ կասկածներ կան, նա կփորձի հասկանալ իրավիճակը»:
Եվրոպական պետությունները չեն պաշտպանի Կատալոնիայի անկախությունը:
«Նահատակվեց հայոց պետականության հիմնասյուներից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով գործարար Լևոն Հայրապետյանի մահվան մասին՝ ասաց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիան կարող է մոտ ժամանակներս փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը:
«Աշխատանքները սկսված են, փոսորակները փորված են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ խոսելով նախագիծը կյանքի կոչելու աշխատանքների մասին:
Իրանը, չնայած ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից գործադրվող ճնշմանը, կարագացնի բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի զարգացումը:
«Տեղի է ունեցել խորապես ցավալի բան, մեզնից հեռացավ հրաշալի մի անձնավորություն, հրաշալի մի հայ մարդ, որը հայ ժողովրդի ազգի խնդիրները հագած անձնավորություն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Լևոն Հայրապետյանի մահվան մասին՝ ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կներառվի երկու նոր մասնագիտություն։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ 014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է ներառել «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտությունները։
ՀԱՄԱՍ շարժման մասնակցությամբ պաղեստինյան կառավարությունը պետք է միանշանակ հայտարարի Իսրայելի ճանաչման եւ բռնությունից հրաժարվելու մասին:
ՀՀ կրթության և գիտության նախարարությանն 80 մլն դրամ կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար։ Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
100 տարեկան հասակում մահացել Է ֆրանսիական կինոյի աստղ Դանիել Դարիյոն: Այդ մասին հայտնել է France Presse գործակալությունը:
Ավստրալիայի խորհրդարանում պատգամավոր Դեյվիդ Ֆինին խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին:
Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների։ Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում համաձայնություն տվեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Իսպանիայի Նախարարների խորհուրդը հոկտեմբերի 21-ին նիստ կանցկացնի երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման համար, ինչը Կատալոնիայի իշխանություններին կզրկի լիազորություններից:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 18-ին, 68 տարեկան հասակում Ռուսաստանի բանտերից մեկում մահացել է գործարար և բարեգործ Լևոն Հայրապետյանը։ Հիշեցնենք, որ գործարարը դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար կորզելու համար։ 2016 թվականին նա տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:
Հայտնաբերված իրը չի խոչընդոտում երկաթուղու երթևեկությունը:
Այս նույն ոգով Հարյուրամյա տարելիցին և դրանից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Ավստրիայի, Բելիգայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, բանաձևեր ընդունեցին՝ համալրելով այն երկրների շարքը, որոնք Եվրոպայում և ողջ աշխարհում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս ջանքերը մեծ կարևորություն ունեն ոչ միայն ոգեկոչման առումով, այլև էական ներդրում են միջազգային կանխարգելման ջանքերում:
Կենտրոն վարչական շրջանի դպրոցներից մեկի սանի վրա դպրոցում քերծվածքներ են հայտնաբերվել, պարզվել է աղջիկը մոր կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվում:
Հիմնական ներդրողներն են Perea Capital Partners ամերիկյան ֆոնդը, Hayastan 1-ը, ինչպես նաև SOLventures վենչուրային ֆոնդը: Վերջինի ղեկավարներից մեկը Լևոն Հովհաննիսյանն է՝ ռուսաստանյան Delivery Club առաքման ծառայության հիմնադիրը, որը 2016թ. ձեռք էր բերել Mail.ru Group-ը $100 մլն-ով։
ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, տեղի ունեցավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017 թվականի մրցանակաբաշխության հաղթողի ներկայացման մամուլի ասուլիսը։ Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը հայտարարեց, որ Համաշխարհային ՏՏ մրցանակի այս տարվա դափնեկիրը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելն է։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 12-18-ը գրանցված երկրաշարժերից 9-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: