
«Մանանա»-ն 70 երկրներից ժամանած հյուրերի համար կազմակերպել էր հայկական թեյախմություն

Հայկական արտադրության «Մանանա» օրգանական թեյերը ներկայացվեցին նաև «Հայաստան-Սփյուռք» VI-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ցուցահանդեսին, որին մասնակցեցին ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ:
«Մանանա»-ն կազմակերպեց հայկական թեյախմություն, հնարավորություն ընձեռելով հյուրերին վայելելու ջերմ մթնոլորտը և ազգային կոլորիտը: Ցուցահանդեսի այցելուները ծանոթացան թեյախմության տեղական ավանդույթին և համտեսեցին Հայաստանի բարձրադիր գոտիներում հավաքած խոտաբույսերից պատրաստված թեյերը: Յուրահատուկ թեյախառնուրդների պատրաստման համար ընկերությունն օգտագործում է միայն խնամքով ընտրված հումքը, ինչի շնորհիվ «Մանանա» թեյերը համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին և ունեն օրգանական սերտիֆիկացում:
Ավանդական եղանակով պատրաստված հայկական թեյերի սիրահարների շրջանակը գնալով աճում է: Հայկական վայրի ուրցը, դաղձը, մասուրը հայտնի են ողջ աշխարհում ոչ միայն իրենց համային որակների, այլ նաև օգտակարության շնորհիվ: Թեյախմության մասնակիցները հատկապես առանձնացրեցին ծիրանից պատրաստված բարձրորակ թեյը, որն առանձնանում է արտահայտված թթվաքաղցր համով և ծաղկեբույրով: Ծիրանից պատրաստված այս թեյը օգտակար է սիրտ-անոթային համակարգի, արյունաստեղծության, ինչպես նաև լյարդի առողջ աշխատանքի համար:

Միջոցառման արդյունքում ձեռքբերվեցին «Մանանա» թեյերի արտահանման նոր պայմանավորվածություններ, մասնավորապես` Չինաստան, Ավստրալիա և ԱՄԷ: