Բաժիններ՝

ԱՄՆ-ի քաղաքացիների կեսի կարծիքով՝ ԶԼՄ-ները ստեր են գրում Թրամփի մասին

Ամերիկացիների գրեթե կեսն (46 տոկոսը) այն կարծիքին Է, որ հանգուցային ԶԼՄ-ները հորինված պատմություններ են հրապարակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի մասին: Այդ մասին վկայում է Politico հրատարակության եւ Morning Consult ընկերության կողմից անցկացված հարցումը։

Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 37 տոկոսը համաձայն չէ այն պնդումներին, թե Սպիտակ տան վերաբերյալ մամուլում եւ հեռուստատեսությամբ տրվող նյութերը հիմնված են մտացածին տեղեկատվության վրա:

Ընդ որում՝ հարցվածների ավելի քան կեսը վստահ է, որ նախագահը չպետք է ունենա այն ԶԼՄ-ների թույլատրագիրը հետ կանչելու լիազորություններ, որոնք սուտ տեղեկատվություն են հրապարակում նրա մասին:

Հարցումն ԱՄՆ-ի գրեթե 2 հազար քաղաքացիների շրջանում անցկացվել է հոկտեմբերի 12-ից մինչեւ 16-ն ընկած ժամանակաշրջանում: Արդյունքների վիճակագրական անճշտությունը կազմում է երկու տոկոսային կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031