Բաժիններ՝

Խամենեին նշել է միջուկային համաձայնագիրը «պատառոտելու» պայմանը

Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը դուրս չի գա միջուկային գործարքից, քանի դեռ դա չեն արել համաձայնագրի մյուս կողմերը։

«Քանի դեռ հակառակ կողմը չի խզել համաձայնագիրը, մենք նույնպես այն չենք խզի: Սակայն եթե համաձայնագիրը խզվի, մենք այն կպատառոտենք»,- Խամենեիի խոսքը մեջբերել է IRIB հեռուստաալիքը: Նա նաեւ ողջունել է միջուկային համաձայնագրի վերաբերյալ Եվրոպայի դիրքորոշումը, որը ներկայացվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի նկատմամբ հայտարարված նոր ռազմավարությանն ի պատասխան:

Սակայն, Խամենեիի խոսքով, եվրոպական երկրների կողմից Թրամփի հայտարարությունների դատապարտումը բավարար չէ, որպեսզի ԱՄՆ-ի նախագահը չխզի համաձայնագիրը: Միաժամանակ Իրանի գերագույն ղեկավարը խորհուրդ է տվել Եվրոպայի երկրներին՝ ձեռնպահ մնալ Իրանի պաշտպանական գործերին միջամտելուց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս