Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի նախագահ Նադիա Գործունյանի եւ կազմակերպության Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ:
Տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները մեկամսյա ժամկետի փոխարեն՝ կտրամադրվեն տասնօրյա ժամկետում: ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ ՀՀ կառավարության՝ 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը։
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1980 թ. ծնված Քնարիկ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.35-ին, թիվ 5 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային և զեղչի քարտեր:
Երեկ Էջմիածնում մատուռի մոտ գտնվող տնակում տարեց տղամարդու դի է հայտնաբերվել:
Վանաձորի թիվ 26 հիմնական դպրոցը, որը 30 աշակերտ ունի, փակվում է և միացվում հարևանությամբ գտնվող՝ Վանաձորի թիվ 28 դպրոցին։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ նշելով, որ թիվ 26 հիմնական դպրոցը զբաղեցնում է շուրջ 5069 քմ տարածք, իսկ թիվ 28 դպրոցը կառուցվել է երկրաշարժից հետո, ժամանակակից դպրոց է։
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ ՀՀ դատական օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն սպառնացել է տարածաշրջանի խորհրդարանում քվեարկություն անցկացնել անկախության հռչակման հարցի շուրջ, եթե Իսպանիայի կառավարությունը չհամաձայնի երկխոսություն սկսել:
Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ 37-ամյա Ջասինդա Արդեռնը հոկտեմբերի 19-ին դարձել է երկրի նոր վարչապետը:
Ժամը 00.55-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազ հարցականով» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը իրենց մոտ է տեղափոխել 1997 թ. ծնված Սուսաննա Մ.-ին:
Դանիացին դժգոհ է Ժոզե Մոուրինիոյի աշխատանքից: «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պետեր Շմեյխելը «Լիվերպուլի» հետ հանդիպումից հետո Ժոզե Մոուրինիոյին կոչ է արել փոխել խաղաոճը:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով՝ քրեականացնելով բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելը։
Հոկտեմբերի 19-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա նկատվել է կասկածելի իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գերմանիայի Քյոլն քաղաքում հոկտեմբերի 20-ին կմեկնարկեն հայ մշակույթի օրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գերմանիայի առաջնորդարանի թեմական խորհրդի ատենապետ Սերովբէ Օտապաշեանը:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Էլեյն Դյուքը գտնում է, որ ահաբեկչական խմբավորումները ահաբեկչական խոշոր գործողություններ են նախապատրաստում:
Հոկտեմբերի 19-ին առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Հազրո, Քուլփ, Սիլվան և Լիջե շրջանների 16 գյուղերում հայտարարվել է պարետային ժամ:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Հայաստանում առաջմղման չորս հիմնական ուղղություն է առանձնացրել։ Նախորդ վեց ամիսներին կատարված հետազոտության արդյունքում դուրս է բերվել տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, դրոնների կառավարման և առաջադեմ նյութերի (Advanced materials) ոլորտում նախագծերի իրականացման հնարավորությունը։
Հոկտեմբերի 19-ին, ժամը 09:55-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականի անդամ Ժորժ Եղիկյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր:
Ոստիկանության Կումայիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ին, ժամը 15.30-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակի թիվ 1 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Վարդան Ա.-ն:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց անտառօգտագործման ծավալների և պատասխանատվության միջոցների կատարելագործման վերաբերյալ:
Բարսելոնայում շուրջ 200 հազար մարդ է մասնակցել բողոքի ակցիային այն բանից հետո, երբ կալանքի տակ վերցվեցին Կատալոնիայի անկախության շարժման ակտիվիստներ Ժորդի Սանչեսին եւ Ժորդի Կույշարտին:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գործող սրճարանում հայտնաբերել և բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1972 թ. ծնված Սիամաք Փ.-ին:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանի ուղեկցությամբ և Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ, Բերձորում հրավիրել է խորհրդակցություն՝ գյուղատնտեսական և շրջանի զարգացման հետ կապված մի շարք այլ թեմաների շուրջ:
Նա տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և ոստիկանության պետին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը և առաջարկություն ներկայացնել կառավարության աշխատակազմ:
«Փաստ է, որ գիտությունն ու տնտեսությունն ամուր կապված են միմյանց և պետք է մեկը մյուսի շարժիչ ուժը հանդիսանան: 21-րդ դարում դրանց նպաստող պարտադիր պայման է պրոցեսների գլոբալիզացիան և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը: Կարծում եմ՝ FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության և տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ:
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան: Օսման Քավալան, ով հայտնի է նաև հայ-թուրքական մերձեցման նախաձեռնություններում իր ակտիվ մասնակցությամբ, հանդիսանում է «Anadolu Kültür» և «İletişim Yayınları» թուրքական կազմակերպությանների նախագահը:
Արդյունաբերական չորրորդ հեղափոխության ուղին բռնած աշխարհում Հայաստանը չափազանց լավ հնարավորություն ունի խթանելու իր զարգացումը։
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Աֆղանստանում առնվազն 40 զինվորական է զոհվել ռազմակայանի մոտ երկու ավտոմեքենաների պայթեցման հետեւանքով:
Փենյանն «աներեւակայելի» հարվածով է սպառնացել Վաշինգտոնին «ամենաչսպասված» պահին: