Միջխորհրդարանական միությունը գլխավորել է մեքսիկացի Գաբրիելա Կուեւաս Բարոնը
Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) նոր նախագահ է ընտրվել Մեքսիկայի ներկայացուցիչ Գաբրիելա Կուեւաս Բարոնը: Ընտրություններում նրա մրցակցուհին Իվոննա Պասադան (Ուրուգվայ) էր։ ՄԽՄ-ի ղեկավար խորհրդի 137-րդ ասամբլեայում կայացած քվեարկության արդյունքներով՝ Բարոնը հավաքել է 287 ձայն, Պասադան՝ 70:
ՄԽՄ-ի նախագահի առաջին տեղակալ է դարձել Ռուսաստանի սենատոր, Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: Միջխորհրդարանական միության նախագահն ընտրվում է եռամյա ժամկետով:
Նախագահի պարտականությունների մեջ մտնում է կանոնավոր շփումներ պահպանելը պետությունների ու կառավարությունների ղեկավարների, խորհրդարանների նախագահների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ բարձրաստիճան այլ պաշտոնատարների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: