Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը:
Կատալոնիայի կառավարությունը փորձեց օգտագործել Մադրիդի հետ երկխոսության կարգավորման բոլոր հնարավորությունները, սակայն, գիտակցելով դրա անհնարինությունը, հարկադրված էր անկախություն հռչակել:
«2018 թվականին կա՞ն կազմակերպություններ, որ նախատեսում են մեր քաղաքացիների համար այս կամ այն ծառայության թանկացում»:
Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հարցով դիմեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանին:
Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է այն կնոջը, որը երկրի հյուսիս-արեւելքի Փենջաբի նահանգում թունավորված կաթի միջոցով սպանել է իր ամուսնուն ու եւս 14 մարդու:
Կատալոնիայի ժեներալիտետի (կառավարության), դրա ղեկավարի եւ փոխնախագահի վեբ-կայքերը դադարել են աշխատել: govern.cat, president.cat եւ vicepresident.cat առաքումներով անցնելու փորձ անելիս բրաուզերը սխալ է տալիս՝ հայտնելով, թե «սերվերը չի գտնվել»։
Իրանն ավարտել է Աստարա-Աստարա (քաղաքներ Ադրբեջանում և Իրանում) երկաթուղու կառուցման աշխատանքները, որի արդյունքում միմյանց են կապվել երկու երկրների՝ 2225 կմ երկարությամբ երկաթգծերը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանը մասնակցել է «Օլիմպիկ-2»-ի հերթական խաղին:
Թուրքիայի Ադանա քաղաքում բնակվող 32-ամյա Գ. Ս.-ն կալանավորվել է սոցիալական ցանցում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գտնում է, որ ԱՊԼ-ի «մեծ» ակումբներից յուրաքանչյուրը հիմա դժվարություններ ունի, բացառությամբ առաջատար «Մանչեսթեր Սիթիի»:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, դերակատարության աստիճանը։
Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանը տոնում է ծննդյան օրը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան իր այցի ընթացքում հանդիպում կունենա Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Խամենեիի հետ:
Նոյեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 31-ին կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց նախարար Դավիթ Տոնոյանը. խորհրդակցությանը մասնակցում էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, «Վիվա Սել-ՄՏՍ», «Յուքոմ» և «Բիլայն» բջջային օպերատորների ներկայացուցիչները:
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի առաջիկա անելիքների հետ կապված որոշ հստակեցումներ կլինեն այսօր՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան:
Հոկտեմբերի 29-ին անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի շրջանի Քուր Ղարագաշլը գյուղի բնակիչ Մյովլանով Փերվին Ակիֆ օղլուն (Mövlanov Pərvin Akif oğlu):Այս մասին ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքին հայտնել են համագյուղացիները:
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ով 20 տարի առաջ առաջին անգամ խաղացել է Իտալիայի հավաքականի կազմում և անցկացրել է ավելի քան հազար խաղ ակումբային և միջազգային մակարդակներում, հեգնանքով պատասխանել է երկարակեցության գաղտնիքի մասին հարցին:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ պարզելու մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի բոլոր հանգամանքները։
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վերստին մաֆիայի հետ կապերի շուրջ հետաքննության ֆիգուրանտ է դարձել:
Երեւանի ավագանին 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստում հավանություն տվեց «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված Երևան քաղաքի Ազատության պողոտայի հ.19 հասցեում գտնվող` «Արաբկիր մշակութային կենտրոն»-ի գործունեության և վերանորոգման ծրագրին:
Խորհրդային Միության կողմից «բաժանիր, որ տիրես» քաղաքականության պատճառով ԽՍՀՄ փլուզումը վիճարկելի տարածքներում կործանարար պատերազմների պատճառ դարձավ: Հետխորհրդային տարածքում ամենաերկարատև խնդիրն առաջացավ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի/Արցախի շուրջ:
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը նորից կզբաղեցնի Արմեն Գյուլբուդաղյանցը:
Իրաքի դաշնային կառավարությունը հսկողություն է հաստատել Թուրքիայի եւ Իրաքյան Քրդստանի սահմանի «Իբրահիմ- Հալիլ» անցակետի վրա:
«Ես 1991թ. ընդունվել եմ բուհ, ավարտել եմ 1996թ., ավարտելուց ունեցել եմ 2 որդի և ազատվել եմ բանակից: Եթե դա մեղք է, մեղք եմ գործել, ներողություն եմ խնդրում հասարակությունից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը` մեկնաբանելով չծառայած պաշտոնյաների ցանկում իր հայտնվելու հանգամանքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը շահերի բախում չի տեսնում, որ իր որդիներին պատկանող ընկերությանը կառավարությունն արտոնություն է տվել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արտոնություն բոլորին է տրվում, բոլորին, ով գյուղատնտեսության մեքենասարքավորում է ներկրում, հունվարի 1-ից ազատվում են հարկերից:
Կատալոնիայի կառավարության մոտավորապես կեսը չի ճանաչում պաշտոններից իրենց հեռացնելու վերաբերյալ Մադրիդի որոշումը եւ մնում են տարածաշրջանի «միակ օրինական ղեկավարները»:
«Բնական մենաշնորհները խոշոր հարկատուների ցանկում առաջիններն են, եթե խոսքն այլ մենաշնորհների մասին է, ես նրանց կձևակերպեի՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, նրանք եղել և մնալու են մեր ֆոկուսի հիմնական կենտրոնում»:
Falcon 9 հրթիռի առաջին աստիճանը բռնկվել է Of Course I Still Love You ծովային հարթակի վրա վայրէջքից անմիջապես հետո: