
Կատալոնիայի իշխանությունների կայքերը դադարել են աշխատել

Կատալոնիայի ժեներալիտետի (կառավարության), դրա ղեկավարի եւ փոխնախագահի վեբ-կայքերը դադարել են աշխատել: govern.cat, president.cat եւ vicepresident.cat առաքումներով անցնելու փորձ անելիս բրաուզերը սխալ է տալիս՝ հայտնելով, թե «սերվերը չի գտնվել»։
Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին ընդունել է տարածաշրջանի անկախության բանաձեւ: Մեկ ժամ անց Իսպանիայի Սենատը հաստատել է Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս Իսպանիայի իշխանությունների ուղղակի կառավարում սահմանել Կատալոնիայում:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է ինքնավարության կառավարության անդամների, այդ թվում դրա ղեկավար Կառլես Պուչդեմոնի պաշտոնանկության, ինքնավար մարզի խորհրդարանի արձակման եւ դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում վաղաժամկետ ընտրությունների անցկացման մասին: Կատալոնիայի ղեկավարի պարտականությունները փոխանցվել են Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: